Գյումրիի թանգարանների բակերից 4 օր ջազ կլսվի

Մշակույթ Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:48 04-05-2023
Այօրվանից գյումրեցիներն ու քաղաքի հյուրերը Գյումրիի սրտում գտնվող թանգարանների բակում կարող են լսել ջազային կատարումներ՝ ինչպես հայ, այնպես էլ աշխարհահռչակ ջազմենների ստեղծագործությունները։ Հայը՝ ջազում, ջազը՝ բակում։

Նախաձեռնությունը Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության պետ Լիլիթ Թովմասյանինն է։ Գյումրիի կենցաղի թանգարանի բակում Մալխաս ջազ բենդը ազդարարեց ջազային օրերի մեկնարկը։ Այսօրվա երգացանկում էին՝ Միշել Լեգրանի ստեղծագործություններից, մաեստրո Կոնստանտին Օրբելյանի, ինչպես նաև Արամոյի հեղինակային երգերից։

Գյումրեցի հանդիսատեսը հոտնկայս դիմավորեց և հոտնկայս էլ ճանապարհեց ջազի լեգենդ Լևոն Մալխասյանին և իր տաղանդավոր բենդին։

Գյումրիում ջազի օրեր կլինեն ևս 3 օր ու էլի թանգարանների բակերում։

Ամենից շատ դիտված