Պուտինը կարող է հաղթել, եթե ​​մենք առաջիկա շաբաթներին Ուկրաինա զինտեխնիկա չուղարկենք․ Լեհաստանի նախագահի նախազգուշացումը
copy image url

Պուտինը կարող է հաղթել, եթե ​​մենք առաջիկա շաբաթներին Ուկրաինա զինտեխնիկա չուղարկենք․ Լեհաստանի նախագահի նախազգուշացումը

Արտաքին 2 տարի առաջ - 13:30 12-02-2023
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է առաջիկա շաբաթներին հաղթել պատերազմում, եթե Ուկրաինան շտապ ռազմական աջակցություն չստանա։ Այս մասին Դուդան ասել է Le Figaro պարաբերականին տված հարցազրույցում, որը հրապարվել է Լեհաստանի նախագահի պաշտոնական կայքում։

Պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ են ռուսները հակամարտությունից հաղթանակած դուրս գալ, Դուդան կարծիք է հայտնել, որ դա հնարավոր է։ «Այո, նրանք կարող են, եթե Ուկրաինան շատ շտապ օգնություն չստանա։ Եթե մենք զենք չուղարկենք Ուկրաինա մոտակա շաբաթների ընթացքում, Պուտինը կարող է հաղթել»,- նշել է նա։

Լեհաստանի նախագահը նշել է, որ Պուտինը ներկայումս թուլացել է, քանի որ նա չի հաղթել պատերազմում, ինչպես խոստացել էր։ Նա միևնույն ժամանակ նշել է, որ չի կիսում այն մարդկանց տեսակետը, ովքեր կարծում են, որ հազարավոր զինծառայողների մահը կկանգնեցնի Պուտինին։ «Ռուսաստանը թքած ունի մարդկային կյանքի վրա»,- ասել է Լեհաստանի նախագահը։

Անջեյ Դուդան անդրադարձել է նաև ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների դիրքորոշմանը, որոնք աջակցում էին Ուկրաինայի տարածքների մի մասը Ռուսաստանին զիջելուն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ Լեհաստանի նախագահի խոսքով՝ նման որոշումներ կարող են կայացնել միայն ուկրաինացիները։

Վերջինս համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ իշխանությունները այս հարցում պատասխանատու որոշումներ կկայացնեն։

«Եթե ​​որևէ մեկը ցանկանում է Ռուսաստանին տարածք տալ որպես զիջում, թող իր տարածքը տա։ Եկեք հարգենք ուկրաինացիներին, ովքեր պայքարում են իրենց հայրենիքի համար։ Չեմ կարծում, որ կան ամերիկացի հայրենասերներ, ովքեր այլ կերպ են մտածում: Նորմալ է վիճելը: Միացյալ Նահանգները շարունակում է մնալ ժողովրդավարական պետություն՝ բարձրաձայնվող տարբեր տեսակետներով: Դա իրենց իրավունքն է։ Բայց ես վստահ եմ, որ Վաշինգտոնը կառավարող ազնիվ մարդիկ պատասխանատու որոշումներ կկայացնեն։ Դա պարզ է դառնում ամերիկյան Կոնգրեսի ներկայիս որոշումներից։ Ամերիկյան օգնությունը ամենամեծն է բոլորից»,- եզրափակել է նա։

Նշենք, որ ԱՄՆ Հանրապետական կուսակցության պատգամավորների շրջանում անցկացված հարցման համաձայն՝ վերջիններիս 45%-ը կողմ է Ռուսաստանին տարածքային զիջումներ կատարելուն՝ պատերազմն ավարտելու համար։




Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում