Անիի կամրջի վերանորոգման աշխատանքներ չեն իրականացվում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 22:43 02-05-2023
Դեռևս ամիսներ առաջ Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներն Անկարայում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էին Անիի կամրջի վերանորոգման մասին, բայց հայտարարությունից ամիսներ անց որևէ գործնական քայլ այդ ուղղությամբ չի արվել։

Թուրքագետներն ու պատմաբանները հիշեցնում են, որ 10–րդ դարում հայոց Բագրատունիների կողմից կառուցված Անիի կամուրջը ներկայում իրենից ներկայացնում է պատմական կառույց եւ ոչ ավելին, պետք չէ կարծել, որ դա կարող է ցամաքային ճանապարհ դառնալ։

Ըստ փորձագետների՝ Անիի կամուրջը պատմական կառույց է, դրա վրայով հնարավոր չէ կազմակերպել հաղորդակցություն երկու երկրների միջեւ մի քանի պատճառով։ Առաջինը այն է, որ չունի անհրաժեշտ տարողունակությունը և երկրորդ՝ շատ անհարմար դիրքում է՝ անմիջապես գետի վրա եւ ի վերջո այն գտնվում է Անիի ավերակների տարածքում, որը թանգարան է բաց երկնքի տակ եւ ՅՈՒՆԵՍԿՕ–ի ժառանգության ցանկում է։

Կադրերը մեզ է տրամադրել «Թիվի 5»-ը։