Իշխանություններն այսօր ճամբարափոխ պատգամավոր Գևորգ Պապոյանի միջոցով բարձրաձայնեցին ազգադավ թեզեր
copy image url

Իշխանություններն այսօր ճամբարափոխ պատգամավոր Գևորգ Պապոյանի միջոցով բարձրաձայնեցին ազգադավ թեզեր

Ներքին 1 տարի առաջ - 20:31 02-05-2023
«5165» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իշխանություններն այսօր ճամբարափոխ պատգամավոր Գևորգ Պապոյանի միջոցով հերթական անգամ բարձրաձայնեցին ազգադավ, հակահայ ու անբարո հետևյալ թեզերը․

* Արցախում ու Լաչինի միջանցքում ինչ տեղի է ունենում, Հայաստանի Հանրապետությունը ոչ մի անելիք չունի, սա ամբողջովին ՌԴ պատասխանատվության գոտին է։

* Հայաստանի Հանրապետությունը Արցախի հանդեպ իր պարտականությունները կատարում է Արցախին փող տալով ու հումանիտար բեռներ ուղարկելով։ Ընդ որում շեշտում է, մոտավորապես, որ մի մարդու հաշվով ՀՀ-ն Արցախին ավելի շատ փող է տալիս, քան ՀՀ ներսում է ծախսում։

Այս արտահայտությունները, մեղմ ասած, անբարոյականության դրսևորումներ են, որովհետև․

* Արցախի բնակիչները ՀՀ քաղաքացիներ են, ՀԱՅԵՐ են, որոնց կյանքի ապահովության հարցում Հայաստանի Հանրապետությունն ունի ուղղակի պարտավորություններ, այդ թվում՝ ռազմական միջամտության ձևով։

* Հայաստանի Հանրապետությունը, ինչպես և ՌԴ-ն, նոյեմբերի 9-ի համաձայնագրի կողմ է, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի կողմից այդ համաձայնագրի դրույթները խախտելու դեպքում պետք է հասցեական արձագանք տրվի։ Ավելին՝ Ադրբեջանի ցանկացած առաջխաղացմանը պետք է ցույց տրվի ռազմական դիմադրություն, ինչի դեպքում միայն ռուս խաղաղապահները կմիջամտեն ու թույլ չեն տա իրավիճակի լուրջ ապակայունացում, կամ չմիջամտելու դեպքում նոր կարելի է «պրետենզիաներ» ներկայացնել։

* Արցախին փող տալու մասին առանձնահատուկ շեշտելը (աշխատավարձ, կենսաթոշակ), հատկապես երբ դա արվում է մեկ շնչի հաշվով ՀՀ-ի հետ համեմատություն տանելով, քողարկված ձևով նպատակ է հետապնդում հանրային որոշ շրջանակներում զարկ տալ «Արցախի բեռ լինելու» մասին անբարո խոսույթին»։