Հնդկաստանից ու ԱՄՆ-ից հետաքրքրվածություն կա Հայաստանում ֆիլմ նկարահանելու․ Սիսակ Գաբրիելյան
copy image url

Հնդկաստանից ու ԱՄՆ-ից հետաքրքրվածություն կա Հայաստանում ֆիլմ նկարահանելու․ Սիսակ Գաբրիելյան

Ներքին 1 տարի առաջ - 13:18 02-05-2023
Այսօր՝ մայիսի 2-ին, Ազգային ժողովի հերթական նիստում ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը առաջարկեց ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ապրանքների և ծառայությունների համար կատարված ծախսերի գումարի որոշակի մասը հետ վերադարձնել։ «Մենք օրենքով ամրագրում ենք, որ ֆիլմարտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերի դեպքում ֆիլմարտադրողները կստանան մինչև 20 տոկոս հետվերադարձ։ Կառավարությունը դեռ կհստակեցնի, թե մասնավորապես ինչ ապրանքների մասին է խոսքը»,- ասաց պատգամավորը։

Հանդիպման ժամանակ ֆիլմարտադրողները մեզ վստահեցնում էին, որ առաջիկայում այս օրենքի ընդունման դեպքում կունենանք ֆիլմարտադրության էական աճ։ Կան նախնական որոշակի պայմանավորվածություններ Հայաստանում ֆիլմ նկարելու համար։ Ըստ ֆիլմարտադրողների՝ Հայաստանում բնակլիմայական պայմանները լավագույններից են։ Գիտեմ նաև, որ Հնդկաստանից և ԱՄՆ-ից մեծ հետաքրքրվածություն կա Հայաստանում ֆիլմ նկարել»,- ասաց Գաբրիելյանը։

Ամենից շատ դիտված