Ադրբեջանի զինված ստորաբաժանումները հերթական անգամ կրակ են բացել Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Սոթք բնակավայրի ուղղությամբ:
Սոթքի բնակիչներից մեկն
Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց, որ կրակոցները դիրքերի ուղղությամբ են եղել:
«Առավոտ 8:30-ի կողմերը ուժեղ կրակոցի ձայններ լսեցինք, կարճ ժամանակ հետո դադարեց, մեկ էլ իրիկվա կողմ՝ ժամը 5-ի սահմանում սկսվեց: Կրակում էին Սոթքից դեպի Ազատ գյուղն ընկած դիրքերի ուղղությամբ:
Այս պահին գյուղում իրավիճակը հանգիստ է, կրակոցները դադարել են, մարդիկ էլ իրենց տներում են: Դա արդեն մեզ համար սովորական է դարձել, ուղղակի նախորդ օրերի համեմատ այսօր կրակոցի ձայները մի փոքր ուժեղ էին»: