ԲԴԽ 8 անդամները, որ ընտրեցին Մասիս Մելքոնյանին, «Դատալեքսի» տեղը չգիտեի՞ն

Ներքին Խոսք 1 տարի առաջ - 21:36 29-04-2023
Մարջան Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է Մասիս Մելքոնյանի դատավոր նշանակվելուն։ Այդ փաստը դերասանուհին համարում է աբսուրդ, քանի որ
փաստաբանը, ըստ դերասանուհու, իրենից գումարներ է շորթել։

«Գործը չի փակվել։ Ես նամակ եմ գրել գործը հսկող դատավորին, խնդրել եմ, որ կասեցնեն վերջնական որոշան ընդունումը, մինչև որ ես կլինեմ Հայաստանում։ Ինձ պատասխանել են, որ կասեցրել են, բայց գործը փակված չի»։

Մարջան Ավետիսյանն ասում է, որ մի քանի օր առաջ է տեղեկացել, որ Մասիս Մելքոնյանին ԲԴԽ-ի 8 աշխատակիցներ ընտրել են որպես դատավոր։

«Ես շատ թույլ իրավական գիտելիքներ ունեմ, բայց գիտեմ, որ եթե ուզում ես փաստաբանի քրեական անցյալի և ով լինելու մասին տեղեկություն իմանալ, կարող ես «Դատալեքս» կայքում տեղեկանալ։ Անգամ ես «Դատալեքս»-ի տեղը գիտեմ։ Էդ ԲԴԽ-ի 8 անդամները, որ ընտրում էին Մասիս Մելքոնյանին, «Դատալեքս»-ի տեղը չգիտեի՞ն»։

Մարջան Ավետիսյանն ասաց, որ դիմել է ԲԴԽ-ի նախագահ Կարեն Անդրեասյանին, դիմել է ՀՀ նախագահին և Արդարադատոպթյան նախարարին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ իրավապաշտպան Մարինա Պողոսյանն Oragir.News-ի հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին, թե ինչ է կարծում, ինչ սկզբունքով են կատարվել դատավորների ընտրությունը, ասաց՝ ոնց կարելի է մի մարդու, ով նման գործով է անցնում՝ դատավոր դարձնել, սա նշանակում է, որ այդ մարդը փողի մոլուցք ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում