Վարդան Ղուկասյանը փողոցային պայքար է սկսում՝ Արտակ Գալստյանի ազատության պահանջով
copy image url

Վարդան Ղուկասյանը փողոցային պայքար է սկսում՝ Արտակ Գալստյանի ազատության պահանջով

Ներքին 1 տարի առաջ - 20:30 29-04-2023
«Հանրային Ձայն» կուսակցությունը մայիսի 2-ից սկսում է իր փողոցային պայքարը՝ պահանջելով Արտակ Գալստյանին ազատ արձակել։ Այս մասին Oragir.News-ին փոխանցեցին «Հանրային Ձայն» կուսակցությունից։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը բավարարել էր «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նկատմամբ երկամսյա կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը:

Երեկ Oragir.News-ի հետ զրույցում «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հայտնեց, որ Արտակ Գալստյանին ՔԿ-ում խոշտանգել են, ունի մարմանական տարբեր աստիճանի վնասվածքներ, ինչպես նաև սպառնացել են, որ կվնասեն նրա որդուն։

Ամենից շատ դիտված