Ինձ սպորտում պահող միակ նպատակը Օլիմպիական խաղերն են. Սամվել Գասպարյան

Ներքին Սպորտ Տեսանյութ 1 տարի առաջ - 21:25 27-04-2023
Օրեր առաջ Երևանում ընթացող առաջնությունում Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Սամվել Գասպարյանը (109 կգ) հռչակվեց Եվրոպայի մեծահասակների չեմպիոն՝ ոսկե մեդալ նվաճելով երկամարտի 395 կգ արդյունքով (175+220 կգ): Գասպարյանը փոքր ոսկե մեդալներ նվաճեց նաև պոկում և հրում վարժություններում:

Oragir.News-ը Սամվել Գասպարյանից հետաքրքրվեց՝ ինչպիսին էր Երևանում կայացած Եվրոպայի առաջնությունն իր համար, և ինչպես է գնահատում իր մրցելույթը։

«Ելույթս գնահատում եմ գերազանց։ Գերազանցեցի երկամարտում իմ արդյունքները 5 կգ-ով։ Երևանում կայացած ծանրամարտի Եվորպայի առաջնությունը շատ լավ էր կազմակերպված։ Շատ երկրպագուներ կային, նրանց քանակն ու ներկայությունը շատ ոգևորիչ էր»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։