Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն համաձայնություն է տվել մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող՝ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի նիստին։ Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Մելքոնյանը։
«Նախօրոք կասվի, թե երբ է գալու Փաշինյանը, հայտարարություն կանենք։ Բոլորդ էլ տեղյակ կլինեք»։
Դիտարկմանը, թե պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկում էր իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բաց նիստ հրավիրել, Մելքոնյանն ասաց, որ Դավիթ Տոնոյանի առաջարկին ծանոթ չէ։
«Դավիթ Տոնոյանը կալանքի տակ է, եթե նա ցանկություն հայտնի, մենք կարող ենք գնալ կալանավայր»։
Նա նաև տեղեկացրեց, որ թեև պլանավորած էր, սակայն Ջալալ Հարությունյանի հետ հանդիպումը դեռ չի կայացել։
«Կգա, կգան, անպայման գալու է»,-ասաց Մելքոնյանը։
Պատգամավորը նաև արդյունավետ գնահատեց հանձնաժողովի աշխատանքները։
«Ինչ բացահայտել ենք, ուղարկվել է դատախազություն, քննչական, այնտեղ էլ քրեական վարույթներ են հարուցվել»։