ՀՀ ՄԻՊ-ը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է սահմանային բնակավայրերի բնակիչների խնդիրները
copy image url

ՀՀ ՄԻՊ-ը Էստոնիայի դեսպանի հետ քննարկել է սահմանային բնակավայրերի բնակիչների խնդիրները

Ներքին 1 տարի առաջ - 19:41 25-04-2023
Ապրիլի 25-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին։

Տիկին Մանասյանը ողջունել է դեսպանին ՄԻՊ գրասենյակում, և ներկայացնելով Պաշտպանի աշխատակազմի գործունեության առաջնահերթությունները՝ ընդգծել է սահմանային բնակավայրերի բնակիչների հիմնական իրավունքների պաշտպանության, իրավահավասարության, խտրականության բացառման, կանանց և երեխաների պաշտպանության, ատելության խոսքի բացառման և մի շարք այլ ուղղություններով Պաշտպանի մանդատի շրջանակներում լուրջ աշխատանքներ իրականացնելու կարևորությունը։

Դեսպան Կալյուրանդը իր հերթին շնորհավորել է Անահիտ Մանասյանի Մարդու իրավունքների պաշտպանի առաքելության ստանձնման առթիվ և բարձր է գնահատել Պաշտպանի կողմից նախանշված գործունեության ոլորտային առաջնահերթությունները՝ ընդգծելով Էստոնիայի դեսպանատան կողմից Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը։

Ամենից շատ դիտված