Հաստատ մի Էրզրումցի նիկոլ կգտնենք, որ մարդկանց խելքը կերել էր ու զրկել դիմադրողականությունից
copy image url

Հաստատ մի Էրզրումցի նիկոլ կգտնենք, որ մարդկանց խելքը կերել էր ու զրկել դիմադրողականությունից

Ներքին 1 տարի առաջ - 00:29 25-04-2023
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Դպրոցներում ու բուհերում մեզ սովորեցնում են Վանի հերոսամարտի մասին, Շապին Գարահիսարի հերոսամարտի մասին, Զեյթունի, Սասունի հերոսամարտի մասին։

Մեզ չեն սովորեցնում Էրզրումի եղեռնի մասին, երբ վիլայելթի գրեթե ողջ հայկական բնաչկությունը քշվեց Արածանիի աջ ափին վեր խոյացող ժայռի վրա ու ցած նետվեց գետը։ Տասնյակ հազարավոր մարդիկ։ Խումբ-խումբ։ Մի քանի ամսվա ընթացքում։ Ոչ փամփուշտ ծախսեցին, ոչ էլ սրերն արնոտեցին։

Չկա որևէ փաստ առ այն, որ ինչ-որ մեկը փորձել է դիմադրել։

Եթե լավ փորփրենք, հաստատ մի Էրզրումցի նիկոլ կգտնենք, որ մարդկանց խելքը կերել էր ու զրկել դիմադրողականությունից։

ՀԳ. 2010թ. Արևմտյան Հայաստան կատարածս ուխտագնացության ժամանակ այցելել ենք այդ սահմռկեցուցիչ վայրը։ Նույն վայրում ՊԿԿ-ն թուրքական ռազմական մեքենա էր պայթեցրել 1980-ականներին. հուշատախտակ էր տեղադրված։ Զուգադիպությու՞ն էր»։

Ամենից շատ դիտված