Ցեղասպանությունից 108 տարի անց Հայաստանի ժողովրդագրական ճգնաժամը դասեր չքաղելու ապացույցն է․ Վ․ Չախալյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 22:07 24-04-2023
«Այն, որ Հայոց Ցեղասպանությունից 108 տարի անց էլ հայ ժողովուրդը դասեր չի քաղել, անքննելի է։ Ժողովրդագրական ճգնաժամ ունեցող ու տարեցտարի դատարկվող Հայաստանը հենց այդ մասին է փաստում»։ Oragir.News-ի հետ զրույցում Ծիծեռնակաբերդի բարձունքում այս մասին ասաց «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը։

«Եթե նախկնում մենք դատարկվում էին, ապա այս պահին մենք նաև հողեր ու տարածքներ ենք կորցնում։ Այստեղ արդեն դասեր քաղելու մասին խոսք լինել չի կարող։ Ազգային տեսլականն ու ազգային ծրագիր ունեցող, տարածաշրջանային գերտերության հետ, որի նպատակների մեջ մտնում է նաև քո տարածքի կլանումը, Թուրքիայի հետ առանց նախապայմանների սահման բացել և «ընկերություն անելը», մեղմ ասած, անհեռատես քայլ է։ Դա գուցե հնարավոր լիներ այն դեպքում, եթե մենք ունենայինք ծրագիր, ունենայինք տեսլական, ինստիտուտներ, իմանայինք, թե 100 տարի հետո որտեղ ենք լինելու, ինչի համար է մեզ պետք այս սահմանների բացումը, ու մենք ինչ էինք քաղելու դրանից։ Այդ դեպքում կարելի էր մտածել դրա մասին»,- ասաց նա։

Այս իրավիճակում, սակայն, այդ քայլը, ըստ Չախալյանի, տանելու է մեր ազգի ուծացման։

«Առաջին հերթին տնտեսական էքսպանսիա։ Երկրորդը՝ Թուրքիան և Ադրբեջանն ամեն տարվա ժողովրդագրական աճով այնքան են, որքան կբավականացնի Հայաստանի ողջ տարածքը բնակեցնելուն։ Այսինքն, ընդամենը մեկ տարվա իրենց աճը բավական է, որ Հայաստանի ողջ տարածքն իրենք բնակեցնեն։ Իսկ մենք մեր աղետալի ժողովրդագրական ցուցանիշի նվազման պայմաններում էլի ինչի՞ մասին է խոսքը։ Մեզ պարզապես «կուլ կտան», կուծացվենք»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

17:58 Աննա Հակոբյանին «փախցրին» ժողգործիքների շենքից. տեսանյութ
08:26 Աննա Հակոբյանը ազդում է պաշտոնյաների նյարդերի վրա․ Հրապարակ
12:58 Արամ Սարգսյանը դեմ է ցեղասպանության խորհրդանիշն այրելուն, դեմ չէ Տիգրան Նաղդալյանի սպանությանը
14:42 Աննա Հակոբյանը թիկնապահներով ժամանեց Ժողգործիքների նվագախմբի շենք
19:38 Սյունիքում սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել
14:15 Թուրքերը սպանել են նրա երեխաներից 8-ին, 9-րդին էլ՝ ողջ են թողել, որ սովամահ լինի․ Մանգանիելոյի մեծ տատի պատմությունը
18:35 Հետևում վճարե՛ք, իմ վրա պլան ա դրված․ թիվ 53 ավտոբուսի վարորդը կոպտում է ուղևորներին
18:40 Վիրավորա՞նք, թե՞ ծաղր. ո՞վ է մնացել 5-րդ դարում
18:15 Բաքուն պահանջում է «պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր Երևանում և Փարիզում այրել են Ադրբեջանի դրոշը»
23:42 Դրա ողբերգական դրսևորումն արցախցի հայերի վերջին բռնի հեռացումն է. միայն ճանաչումը բավարար չէ. Ջոն Ինյարիտու