Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել
copy image url

Սոթքի ուղղությամբ թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել

Ներքին 1 տարի առաջ - 17:15 23-04-2023
Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կրակոցից, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Արտյոմ Արսենի Պողոսյանը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Հիշեցնենք, որ թշնամու կրակոցից զոհված զինծառայող Արտյոմ Պողոսյանը Շենիկ գյուղից էր։

Հիշեցնենք, որ Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։