Մտել են ստե՞ղ, ես գյուղում չեմ, ձեզանից իմացա. Կոռնիձորում տեղյակ չեն Հակարիի կամրջի դեպքից
copy image url

Մտել են ստե՞ղ, ես գյուղում չեմ, ձեզանից իմացա. Կոռնիձորում տեղյակ չեն Հակարիի կամրջի դեպքից

Ներքին 1 տարի առաջ - 15:11 23-04-2023
«Մտել են ստե՞ղ, ես գյուղում չեմ, ձեզանից իմացա, մեր գյուղի տակն ա հենց էտ կամուրջը, չեմ կարա պատասխանե այդ հարցին, քանի որ գյուղում չեմ, գործնական դուրս եմ եկել գյուղից ։ Որ փակելեն, դա նորա՞ եղել, դա մեր մոտ ա՝ անմիջապես Կոռնիձորի տակն ա, նոր ճանապարհը որ սարքել են, էտ հատվածում է։ Ուրեմն վտանգավոր ա, հեսա զգուշացնեմ բնակիչներին», -Oragir.news-ի հետ զրույցում ասաց Կոռնիձորի գյուղապետ Արշակ Կարապետյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ տեղի ունեցած իրադարձությանը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020թ. եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, քիչ առաջ փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում: Այս մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախի Հանրապետության իշխանությունները խստորեն դատապարտում են ադրբեջանական հերթական սադրանքը՝ այն համարելով Արցախի շրջափակումը խորացնող և էթնիկ զտմանը միտված հանցավոր քայլ, որը ոտնահարում է թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր: ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի հրատապ նիստ, որի ժամանակ կքննարկվեն վերջին զարգացումները և ԱՀ իշխանությունների համապատասխան անելիքները»։



Ամենից շատ դիտված