Արթուր Վանեցյանի եղբայրը՝ Կարեն Վանեցյանը, ՌԴ-ում գնել է Bunge ագրոարդյունաբերական ընկերությունը, որին պատկանում է Oleyna ձեթի հայտնի ապրանքանիշը։ Այս գործարանի գնմամբ Կարեն Վանեցյանի «ExOil Group» ՍՊԸ-ն ոչ միայն ռուսական շուկայում, այլև Եվրոպայում դարձել է ձեթի խոշորագույն արտադրողը: Գործարանը գտնվում է Վորոնեժում:
Oragir.news-ին հայտնի դարձավ, որ Վանեցյանի եղբայրը այժմ ցանկանում է Հայաստանում էլ ներկայացուցչություն ստեղծել։ Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով արևմտյան ընկերությունները, սանկցիաներով պայմանավորված, լքում են ռուսական շուկան, ՌԴ իշխանությունների աջակցությամբ տարբեր գործարարներ գնում են նրանց ակտիվները: