Ամարասի վանական համալիրում վերականգնողական աշխատանքները շարունակվում են
copy image url

Ամարասի վանական համալիրում վերականգնողական աշխատանքները շարունակվում են

Ներքին 1 տարի առաջ - 21:19 22-04-2023
Ամարասի վանական համալիրում շարունակվում է շինարարավերականգնողական աշխատանքների երրորդ փուլը: Այս մասին տեղեկացրել է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը:

«Ամարասի վանական համալիրում ընթացող շինարարական-վերականգնողական աշխատանքները ֆինանսավորվում են «Լույս» հիմնադրամի կողմից: Շինարարությունն իրականացվում է «Գարդեն» ՍՊԸ-ի կողմից: Երրորդ փուլով ընթանում է վանական համալիրի երիցատան և նրա հարակից շինությունների, գլխավոր մուտքի հանդիպակաց տարածքի վերանորոգումը: Ամարասի վերանորոգումը սկսվել է 2019 թվականից: Բավականին մեծ նախագիծ է, ուստի աշխատանքներն իրականացվում են փուլ առ փուլ»,- մանրամասնել է Հովհաննիսյանը:

Հեղինակային վերահսկողության համար պարբերաբար շինհարթակ է այցելում վերականգնող ճարտարապետ, նախագծի հեղինակ Մանուշակ Տիտանյանը, ով մեզ հետ զրույցում հայտնել է, որ զուգահեռ շարունակվում են նաև Բովուրախանի վանքի վերականգման աշխատանքները: