Տեղում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են
copy image url

Տեղում զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են

Ներքին 2 տարի առաջ - 12:55 19-04-2023

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Սյունիքի մարզի Տեղ համայնքում Ադրբեջանի ԶՈւ-ի սադրանքի հետևանքով ապրիլի 11-ին զոհված 4 զինծառայողները հետմահու պարգևատրվել են: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Այսպես. թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, մայոր Մկրտիչ Հարությունյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, իսկ մյուս երեք` թիվ N զորամասի դասակի հրամանատար, լեյտենանտ Արթուր Սահակյանը, թիվ N զորամասի սպա, լեյտենանտ Հենրիկ Քոչարյանը, թիվ N զորամասի զինծառայող, կրտսեր սերժանտ Նարեկ Սարգսյանը պարգևատրվել են Արիության մեդալով։

Հիշեցնենք` ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհվեցին 4 զինծառայողներ, իսկ 6 զինծառայողներ վիրավորում ստացան։