Արցախում հոսանքազրկման պատճառով ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 22
copy image url

Արցախում հոսանքազրկման պատճառով ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է ապրիլի 22

Ներքին 2 տարի առաջ - 20:07 18-04-2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, հաշվի առնելով 2023 թվականի ապրիլի 20-ին ժամը 10:00-ից մինչև 17:00-ն Արցախի Հանրապետությունը լրիվությամբ հոսանքազրկվելու հանգամանքը, հաստատել է կառավարության որոշում, որի համաձայն՝ 2023 թվականի ապրիլի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2023 թվականի ապրիլի 22-ը՝ շաբաթ օրը: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։