Պարեկների ինքնագլորները մարդասպանության հերթական գործիքն են դառնալու
copy image url

Պարեկների ինքնագլորները մարդասպանության հերթական գործիքն են դառնալու

Ներքին Խոսք 2 տարի առաջ - 17:45 18-04-2023
Թե ինչ բացասական հետևանքեր և վնասներ են առաջացնում մեր երկրում շահագործվող ինքնագլորները, դրա մասին խոսվել է բազմիցս։ Բանն այն է, որ երեկ հայտնի դարձավ, որ պարեկային ծառայության մեջ ներդրվել է ինքնագլորները։

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով թեմային, թե արդյո՞ք պարեկներին ինքնագլորներով ապահովելը էժան փի-առ չէ՝ պատասխանեց.

«Իմ կարծիքով` այստեղ իրենք իսկապես ուզում են ցույց տալ, որ մենք բարեփոխում ենք, ինչքան լավն ենք, ինչքան սիրուն ենք, բայց իմ կարծիքով` սա նաև որոշակի գումարներ դուրս գրելու միջոց է, այսինքն` կա իրենց տրված որոշակի գումար, և իրենք այդ գումարները պետք է ինչ որ ձևով ծախսեն, դրա համար էլ այսպիսի մեքենաներ են գնում, խաղալիքներ, ու այդ ամենը խնդիր է ստեղծելու Երևան քաղաքի համար։

Առանց այն էլ Երևանի փողոցներն ու մայթերը ծանրաբեռնված են, իսկ ինքնագլորները լուրջ խնդիր են ստեղծում, ոչ միայն հասարակ քաղաքացիները, այլև լրագրողներն էլ բազմաթիվ անգամներ ականատես են եղել, թե սա ինչ խնդիր է առաջացնում։

Սա Նիկոլենց հերթական անհեռատես, առանց մտածված քայլերից մեկն էր, առանց մտածել՝ նկատի ունեմ՝ հասարակության համար անմտածված քայլ է։

Իմ կարծիքով՝ այս քայլով միաժամանակ ցանկացել են իրենց նորարար, բարեփոխիչ լինելը ցուցադրել, բայց միևնույն ժամանակ գումար աշխատեցին, բայց այդ ամենի արդյունքում վատ է զգալու հասարակ քաղաքացին, ով հերթական անգամ պետք է, պարեկների այս դեպքում արդեն ոչ պրոֆեսիոնալ վարելու դեպքում, իսկապես անհարմար վիճակի մեջ հայտնվի, կամ գուցե ավելի ծանր հետևանք ունենա՝ ընդ որում մինչև մահ»։

Պողոսյանի խոսքով՝ մենք հազարավոր դեպքերով արդեն վաղուց համոզվել ենք, որ պարեկները հասարակության համար չարիք են․

«Բացի նրանից, որ իրենք իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով մարդկանց համար խնդիր են ստեղծում, այլև մենք չենք մոռացել և՛ նրանց գողության դեպքերը, և՛ իրենց մոտ թմրանյութեր ունենալու դեպքերը, և՛ սպանությունը, որն այդպես էլ փորձում են քողարկել, վերջերս նաև իրենց անգրագիտության պատճառով շատացել են վթարները, որի արդյունքում մարդիկ մահացան Շիրակի մարզում, Իսահակյան գյուղում, երբ եղել է իր անձնական մեքենայի ղեկին, մեքենան շուռ էր եկել, հետո գցեցին հոր վրա, իբր ինքը չէ, հայրն է, բայց այս դեպքում հարց է առաջանում, եթե ինքը խմած էր, ապա որդուն՝ որպես պարեկի, ինչո՞ւ էին թողել, որ մեքենայի ղեկին նստի, չէ՞ որ ի պաշտոնե պետք է ինքը կանխարգելեր նմանատիպ իրավիճակները, այսինքն՝ իրենք հասարակության համար կոնկրետ չարիք են, իսկ ձեր նշած նոր սարքավորումները, որոնք բերել են, դրանք ոչ թե գեղեցկության կամ բարեկեցության համար են, այլ իրենք հերթական մարդասպանության գործիք են դառնալու, ես դրանում ոչ մի կասկած չունեմ»։