Նոր Հաճնի պոլիկլինիկայի բակում հայտնաբերվել է ծառից կախված 44-ամյա տղամարդու դի․ shamshyan.com
copy image url

Նոր Հաճնի պոլիկլինիկայի բակում հայտնաբերվել է ծառից կախված 44-ամյա տղամարդու դի․ shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 11:58 15-04-2023
Այսօր՝ ապրիլի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նոր Հաճնի բաժանմունքում ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքի պոլիկլինիկայի բակում ծառից կախված տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները պոլիկլինիկայի բակում հայտնաբերել են Կոտայքի մարզի բնակիչ 44-ամյա Վահագն Ս.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ծառից կախվելու միջոցով ինքնասպանութուն է գործել: Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։