Գյումրիում մեկնարկել են կանաչապատման և ծառերի սանիտարական էտման աշխատանքները

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:23 14-04-2023
Գյումրիում կանաչապատման, տարածքների մաքրման, սանիտարական էտի ակտիվ աշխատանքներ են իրականացվում, որոնք հրապարակներին և կենտրոնական փողոցներին հարող հատվածներով չեն սահմանափակվում։

Կոմունալ ծառայության բրիգադները ծառատնկման աշխատանքներ են իրականացնում այլ հատվածներում՝ ներառելով նաև ծայրամասային թաղամասերը։

Նշենք, որ 2022 թվականից կանաչապատման պիլոտային ծրագրով նախատեսվում էր դիզայներական նոր լուծումներով կանաչ միջավայր ստեղծել քաղաքում։

Չնայած եղանակային անբարենպաստ պայմաններին Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության բրիգադները շարունակում են կանաչապատման աշխատանքները։ Դրանք հիմնականում Գյումրիի կենտրոնական հատվածներում են, սիզամարգերում, որոնք արտաքին գրավիչ տեսքն են ապահովում։ Քաղաքի մյուս հատվածներում մաքրման, ծառատնկման աշխատանքներին զուգահեռ սանիտարական էտ են կատարում։ Սանիտարական և խորը էտը գարնան այս ժամանակահատվածում, կոմունալ ծառայության աշխատակիցները վստահեցնում են, որ վնաս չեն, էտված ծառերի վեգետացիայն չեն խանգարում և քաղաքացիների մտահոգությունները, թե այդ ծառերը չեն ծաղկելու՝անհիմն են։

«Գյումրիի ամբողջ տարածքում կատարվում են և՛ ծառերի էտման աշխատանքներ, և՛ սանիտարական հատումներ, և՛ կանաչ տնկիների վերաձևավորումներ, այդ բոլոր աշխատանքները Գյումրի համայնքի ամբողջ տարածքում կատարվում են, բոլոր փողոցներում»,-ասում է Գյումրիի քաղաքապետարանի կոմունալ ծառայության տնօրեն Արտավազդ Ոսկանյանը։

Էտման ենթակա են այն ծառատեսակները, որոնք վտանգավոր են, կամ թեքված են կամ էլ արմատից փտած։ Կոմունալ ծառայության ղեկավարը վստահեցնում է, որ քաղաքի որևէ տարածքում ծառեր չեն կտրում, եթե դրանք վտանգավոր չեն։ Հերթը ծառ հատելուն հասնում է նաև այն ժամանակ , երբ բնակիչներից են բողոք -ահազանգ ստանում։

«Այս տարվա ընթացքում 165 դիմումներ ենք ունեցել, որոնց տրվել է համապատասխան լուծում, բնակիչների խնդրանքը բավարարվել է, ծառերի էտը կատարվել է, հուսանք բոլորը գոհ են։ Դժգոհություն լինում է, որովհետև լուսավորությունն է փակում, էդ բոլոր խնդիրները աշխատում ենք արագ լուծել»,-ընդգծեց Արտավազդ Ոսկանյանը։

Սանիտարական էտին զուգահեռ ձեռք են բերվելու նոր ծառատեսակներ, բայց թե ի՞նչ ծառատեսակներ կտնկվեն Գյումրիի կոմունալ ծառայության տնօրենն ասում է, որ դեռ պիտի մրցույթ հայտարարեն, այս պահին կդժվարանա հիշել, որովհետև փաթեթը ձեռքի տակ չէ, բայց ըստ պատասխանատուի կարևորն այն է, որ ձեռք բերվող ծառերը Գյումրիին համապատասխան են և Գյումրիին վայել։

Կանաչապատման ծրագրի համար մրցույթ է հայտարարվելու, որի համար նախատեսված է հատկացնել մոտ 2․5 մլն դրամ։

Գյումրիի կանաչ գոտիների վերականգնումն արդեն 30 տարի էական փոփոխություն չի կրել և բազմիցս է նշվել, որ կանաչ գոտիները գրեթե 5 անգամ պակաս են սահմանված նորմերից։ Կատարվող ծառատունկերի արդյունքն աննշան է,պատճառը նաև ոռոգման ցանցի բացակայությունն է, սիզամարգերն ու ծառերը ջրվում են ջրցան մեքենաներով։





Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ