Ինչպես արդեն
հայտնել ենք, այսօր պայթյուն է տեղի ունեցել ԵՊՀ-ի քիմիայի մասնաշենքում՝ հրդեհի բռնկմամբ։
Oragir.News-ի տեղեկություններով, սակայն, սենյակը, որտեղ բռնկվել էր հրդեհը, տրամադրել էին կանաչապատման աշխատակիցներին։ Իսկ զոհը, ում մարմինը հայտնաբերել էին ամբողջովին
մոխրացած, եղել է կանաչապատման աշխատակիցը։
Մեր տեղեկություններով՝ 2 վիրավորները ևս աշխատակիցներ են եղել, որոնց տեղափոխել են Այրվածքաբանական կենտրոն։ Իսկ ուսանողներ այդ սենյակ մուտք չեն գործել։
Հիշեցնենք, որ նախնական տեղեկություններով հրդեհի հետևանքով կար մեկ զոհ ևերեք վիրավոր, որից մեկը՝
պարեկ։