Թուրքիան այլևս ուշադրություն չի դարձնում, թե ինչ կասի արևմուտքը. Էրդողան
copy image url

Թուրքիան այլևս ուշադրություն չի դարձնում, թե ինչ կասի արևմուտքը. Էրդողան

Արտաքին 2 տարի առաջ - 23:00 13-04-2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ արևմտյան երկրները և իսլամական աշխարհը ուշադիր հետևում են երկրում ընթացող նախընտրական քարոզարշավին։ Ինչպես փոխանցում է թուրքական Daily Sabah պարբերականը, Էրդողանն ասել է, որ արևմուտքն իր ծրագրերն ունի Թուրքիայի նկատմամբ։

Էրդողանը շեշտել է, որ Թուրքիան այս ընտրություններով ազդակ կուղարկի արևմուտքին։ «Այս երկիրն այլևս ուշադրություն չի դարձնում այն ​​բանին, թե ինչ կասի Արևմուտքը՝ ոչ ահաբեկչության դեմ պայքարում, ոչ էլ իր տնտեսական քաղաքականությունը որոշելիս»,- ասել է նա։

Վերջինս հայտնել է, որ պաշտպանական արդյունաբերության զարգացումը, ներառյալ անօդաչու թռչող սարքերի համար առաջին փոխադրող նավի կառուցումը, Անկարային թույլ տվեցին հասնել բոլորովին այլ մակարդակի։ Նա նաև հավելել է, որ երկիրը շարունակելու է քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ։

Ինչպես ավելի վաղ տեղեկացնում է Oragir.News-ը, Էրդողանը հայտարարել էր, որ իր դռները փակ են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Ֆլեյքի համար, ով հանդիպում էր ունեցել առաջիկա նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի հետ։

Ամենից շատ դիտված