62-ամյա Անահիտ Խաչատրյանը հարսի և 4 անչափահաս թոռնիկների հետ ապրում է Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի բազմաբնակարան շենքերից մեկում։
Oragir.News-ի հետ զրույցում տիկին Անահիտն ասաց, որ որդին 3 տարի առաջ է մահացել․ «Արթուրս, որ ողջ էր մենք լավ էինք ապրում։ Մենք ուրիշի ձեռքին չենք նայել, իսկ հիմա պարտքով սնունդ ենք առնում։ Հոգնել եմ մեր այս վիճակից»,- նշում է Անահիտ Խաչատրյանը։
Գյումրեցի կնոջ խոսքով՝ պետությունն իրենց՝ որպես անապահով ընտանիքի, ուշադրություն չի դարձնում․ «Մարզպետարանն ու քաղաքապետարանը անապահով ընտանիքներին ուշադրություն չեն դարձնում»:
Կինը սրտնեղում է նաև, որ շուտով սեպտեմբերի 1-ն է, իսկ իր դպրոցական թոռները ո՛չ հագուստ ունեն, ո՛չ էլ գրենական պիտույքներ։
Մանրամասները՝ տեսանյութում․