Երևանի և Լիոնի գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցման նախագիծը կլինի առանցքային
copy image url

Երևանի և Լիոնի գործակցության հեռանկարում Կոնդի վերակառուցման նախագիծը կլինի առանցքային

Ներքին 2 տարի առաջ - 20:25 13-04-2023
«Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի՝ Կոնդի վերակառուցման ժամանակին մշակած նախագիծը գործնական փուլ կթևակոխի: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեին ուղեկցել է Կոնդ, տեղում ծանոթացրել պատմամշակութային խոշոր արժեք ներկայացնող թաղամասի խնդիրներին ու խոսել զարգացման հեռանկարներից։ Տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից։

Կողմերը նկատել են, որ երկու քաղաքների միջև ձևավորված ջերմ և բարեկամական հարաբերություններն ամուր հիմք են՝ քաղաքաշինական կարևոր այս նախագծին կյանք տալու համար:

Առաջիկայում հայ և ֆրանսիացի մասնագետները կանցնեն գործի՝ քննարկումներին ներգրավելով նաև կոնդեցիներին:

Նախաձեռնության նպատակն է, պահանելով պատմական թաղամասի ինքնատիպ կոլորիտը, համատեղել քաղաքային միջավայրի նորն ու ավանդականը: