Քաղաքացիներից մեկը րոպեներ առաջ ֆեյսբուքյան իր էջով հայտնել է, որ կտրում են Սայաթ֊Նովա պողոտայի առողջ ծառերը և հրապարակել է լուսանկար։ Նա, մասնավորապես, գրել է․
«Այս պահին կտրում են Սայաթ֊Նովա պողոտայի առողջ ծառերը»։
Oragir.News-ը գնաց նշված տարածք, որտեղ շարունակվում էին ծառահատման աշխատանքնեը՝ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցների կողմից։ Հատվել են տասնյակից ավելի ծառեր։