Պարենի ծրագրի պատասխանատուները Տավուշում ծանոթացել են ծրագրերի ընթացքին
copy image url

Պարենի ծրագրի պատասխանատուները Տավուշում ծանոթացել են ծրագրերի ընթացքին

Ներքին 2 տարի առաջ - 19:59 12-04-2023
Ապրիլի 11-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Մերձավոր Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորին Ֆլեյշերին և հայաստանյան գրասենյակի ղեկավար Նանա Սկաուին:

Կորին Ֆլեյշերի գլխավորած պատվիրակությունն այցելել է Տավուշի մարզ՝ ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի կողմից իրականացվող ծրագրերի ընթացքն ու աշխատանքն ուսումնասիրելու նպատակով:

Աշխատանքների ընթացքին ծանոթանալուց հետո Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ հանդիպում, որի ընթացքում քննարկվեցին իրականացված ծրագրերը եւ համագործակցության այլ հնարավորություններ: