Մհեր Սահակյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից
copy image url

Մհեր Սահակյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Ներքին 2 տարի առաջ - 12:39 12-04-2023
ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ համաձայնություն տվեց, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվի:

Հանրային քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Փակ գաղտնի քվեարկությանը մասնակցել էր 65 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ էին քվեարկել:

Մհեր Սահակյանը նախորդ օրը հայտնել էր, որ ինքը ևս կողմ կքվեարկի այդ միջնորդությանը: Սակայն Սահակյանն այսօր Սյունիքում է, չի մասնակցել քվեարկությանը: