Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել. Հայկ Մամիջանյան
copy image url

Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինն ազատ է արձակվել. Հայկ Մամիջանյան

Ներքին 2 տարի առաջ - 22:37 10-04-2023
Այսօր տեղեկություն տարածվեց, որ Բերձորից տեղահանված և Մալիշկայում հաստատված 47-ամյա կինը անձրևանոցը նետել է Վայոց Ձորի մարզում գտնվող Նիկոլ Փաշինյանի վրա։

Ավելի ուշ Քննչական կոմիտեն հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ հարուցված է քրեական վարույթ և կինը ձերբակալվել է։

168.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն ասաց` կապ է հաստատել հանրային պաշտպանի հետ. գործն իրենց ուշադրության կենտրոնում է։ Նրա փոխանցմամբ` կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Վերջինս այժմ ազատության մեջ է։