Վայոց ձոր կատարած այցը շրջանակներում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Մալիշկա բնակավայր և ծանոթացել ասֆալտապատման աշխատանքներին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
«Այցելեցի Եղեգնաձորի Մալիշկա բնակավայր, որտեղ նախորդ աշնանը ասֆալտապատվել է թիվ 1 միջնակարգ դպրոց տանող 1 կմ երկարությամբ ներհամայնքային ավտոճանապարհը»,-հրապարակված տեսանյութին կից գրել է Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։