Թուրքը պոստերն ու հողերը վերցնում ա՝ հետո ենք իմանում, այ էդքան թույլ ենք մենք

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:37 10-04-2023
«Մեր ղեկավարությունը, երբ իմացավ, որ ճանապարհը փակում են, պետք է իրա սալդատը բերեր, դներ դրանց մոտ՝ Հայաստանի սահմանում կանգներ, ինենք քնում են՝ իմանալով, որ ճանապարհը փակվալ ա, թուրքը էկավ, ցանած հողումը դիրքեր տիրեց։

Դա մեր թուլությունն է։ Մեր Հայաստանի ղեկավարության թուլությունն է։ Եթե գիտես, որ ճանապարհը փակելու են, գնա սահմանում, կանգնի։

Հայ ես, գնա Հայաստանի սահմանումը, կանգնի։ Գալիս եք, կանգնում ու աղաչում, որ նրանք հեռանան. չե՛ն հեռանալու։ Շատ դժվարա»,- Oragir.news-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի վերջին գյուղի՝ Կոռնիձորի, տարեց մի բնակիչ։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված