Կոռնիձորի դպրոցն ապաստարան չունի, մի բան որ ընկնի, չգիտեմ՝ մեր վիճակն ինչա լինելու

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:21 10-04-2023
«Երեխաներն արդեն սովորել են կարծես կրակոցներին, հարմարվել են։ Վերջին մի քանի օրերի ընթացքում՝ երբ տեղի ունեցավ ադրբեջանցիների առաջխաղացում, մենք էլ մամուլից իմացանք, այսօր մարդիկ վախենում են՝ գնան դաշտ, իրենց վախը միշտ կա ու լինելու ա, մեղկ ա էն ժողովուրդը, ում հարևանն անահասկացող է։

Ապաստարաններ, ցավոք, չկան երեխաների համար, 44-օրյայի ժամանակ էլ էինք լսում անօդաչուների ձայները, բայց ոչ մի ապաստարան չունեինք, դպրոցի վրա որ մի բան ընկնի, չգիտեմ՝ մեր վիճակն ինչ ա լինելու։ Իմ տունն օրինակ այնպիսի տեղում է, որ շատ պարզ լսում ենք՝ իրենք օրինակ տրակտորով ոնց են աշխատում»- Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Կոռնիձորի Ա. Բալասանյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Ս. Մինասյանը։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի