Գյումրիում շտապօգնության վարորդը կանչի վայր է մեկնել հարբած վիճակում․ տեղի է ունեցել վթար. shamshyan.com
copy image url

Գյումրիում շտապօգնության վարորդը կանչի վայր է մեկնել հարբած վիճակում․ տեղի է ունեցել վթար. shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 23:10 07-04-2023
Ապրիլի 7-ին՝ Ժամը 20։30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Բագրատունյաց օղակում բախվել են Հաբեթ Սարգսյանի վարած շտապօգնության ավտոմեքենան և Սամսոն Վարոսյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենան։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով տուժածներ չկան։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ Հ․ Սարգսյանը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի ու այդ վիճակով էլ Գյումրու շտապբուժօգնության հերթապահ բժշկուհու հետ մեկնել է կանչի վայր։ Իսկ արդեն վթարի վայրում Հ․ Սարգսյանը փորձել է պարեկներին մոլորեցնել, սակայն դա նրան չի հաջողվել։ Վթարի փաստով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզի գումարտակում նյութեր են նախապատրաստվում