Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարին
copy image url

Վահան Քերոբյանն ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղարին

Ներքին 2 տարի առաջ - 19:46 07-04-2023
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ապրիլի 7-ին ընդունել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի գլոբալ շուկաների հարցերով փոխքարտուղար Արուն Վենկատարամանի գլխավորած պատվիրակությանը:

Զրուցակիցները քննարկել են տնտեսության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ՝
🔹 տնտեսական փոխգործակցության ընդլայնում,
🔹փոխադարձ առևտրի ակտիվացում և դիվերսիֆիկացում,
🔹 ընդհանրացված նախապատվությունների համակարգի (GSP) միջոցով ԱՄՆ ապրանքների արտահանում,
🔹Հայաստանում վճարային PayPal ծառայությունների հասանելիության ապահովման հնարավորություն,
🔹ֆինանսական կառույցների համագործակցության խթանում,
🔹 ԱՄՆ-ում հայաստանյան միաեղջյուր (unicorn) ընկերությունների գործունեություն,
🔹կանաչ էներգետիկայի զարգացում, և այլն։

Ամենից շատ դիտված