Ընտանիքը երբեք չի կարող հոգս լինել, երբ միմյանց նկատմամբ սեր, հարգանք ու հոգատարություն կա․ Մանե Թանդիլյան

Ներքին 2 տարի առաջ - 19:27 07-04-2023
«Ապրելու Երկիր» կուսակցության հիմնադիր Մանե թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Ընտանիքը երբեք չի կարող հոգս լինել, երբ միմյանց նկատմամբ սեր, հարգանք ու հոգատարություն կա։

Սյունեցի Մարդյանների ընտանիքը՝ վառ օրինակ։ Մեր երկրի հրաշագեղ համայքներից Տաթևում է ապրում այս սիրուն ընտանիքը․ 12 զավակ ունեն, սեփական փոքրիկ բիզնես ու այն մեծացնելու ծրագրեր, տան ներսում անսահման սեր ու ջերմություն։ Հերմինեն ընտանիքի հերոս մայրն է․․․

Կա՞ մեկը, որ կասկածում է, թե ինչ բարդ է 12 զավակ մեծացնել, դաստիարակել, կրթության տալը։

Կա՞ մեկը, ով կասկած ունի, որ այս տան ջերմության երաշխավորը կինն է՝ մայրը։

Մենք շատ ավելի ուժեղ ենք, քան մենք ինքներս ենք կարծում։

Այսօր մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օրն է: Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ապրիլի 7-ին նշում է Ս.Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը։

Սիրելի՛ մայրեր, մաղթում եմ, որ մեզանում գերիշխի այն բարձր գիտակցումը, որ ընտանիքներ կառուցող, զավակներ ծնող, պահող, պաշտպանող մայրերի իմաստնությունը սահմաններ չունի և ունակ է նաև հայրենիք, պետություն պահել»։

Ամենից շատ դիտված

19:27 «Հայկական ավիաուղիներ»-ի օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ Հետք
22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին