Որտեղ է նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը և ինչի է նախապատրաստվում
copy image url

Որտեղ է նախկին ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը և ինչի է նախապատրաստվում

Ներքին 2 տարի առաջ - 15:11 06-04-2023
Oragir.News-ի տեղեկություներով՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը եվրոպական երկրներից մեկի հատուկ ծառայություններում այս օրերին վերապատրաստում է անցնում։

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ չենք հրապարակի, թե հատկապես որ երկրի հատուկ ծառայություններում է նա դասընթացներ անցնում, սակայն նրան նախապատրաստում են նորաստեղծ՝ Արտաքին հետախուզական ծառայության պետի պաշտոնի համար։

Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանը ՄԻՊ պաշտոնից հրաժարական տվեց հունվարի 23-ին՝ հայտնելով, որ այլ աշխատանքի առաջարկ է ստացել, և հենց հաջորդ օրը հավաքեց իրերն ու հեռացավ ՄԻՊ գրասենյակից։

Մինչ այդ՝ դեկտեմբերի 31-ին ուժի մեջ է մտել «Արտաքին հետախուզական ծառայության մասին» օրենքը, թեև այդ մարմինը դեռ ձևավորված չէ, սակայն տեղեկություններ կան, որ այն լինելու բավական մեծ կառույց, որը ղեկավարելու է հենց Գրիգորյանը։