Մինչ Հայաստանում թշնամին ամեն օր մետր առ մետր առաջ է գալիս՝ գրավելով նոր տարածքներ, զբաղեցնելով նոր դիրքեր, Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շարունակում է թիթեռ նկարել։
Ընդ որում՝ նա չի էլ թաքցնում թիթեռ նկարելուն նվիրված իր ողջ գոյությունն ու գործունեությունը։
Հարց է առաջանում՝ այդքան քթածակ չունի՞, որ գոնե թաքցնի իր երջանիկ անհոգությունը, թե դիտմամբ ցուցադրում է, որ մեզ ավելի զայրացնի։
Օրինակ՝ երեկ Վահագն Խաչատուրյանը Երևանի կոնյակի գործարանում
մասնակցել է իր անվանական տակառի հիմնադրման արարողությանը և իր ստորագրությունը դրել տակառի վրա: Նախագահը եղել է նաև գործարանի գանձարանում, որտեղ պահվում է «ARARAT» կոնյակների բացառիկ հավաքածուն, ապա գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի գրանցամատյանում:
Եկեք փաստենք, որ իսկապես սա «օրհասական» միջոցառում էր, խիստ անհրաժեշտ նախագահական ինստիտուտի համար, շատ ավելի կարևոր, քան որևէ դեսպանի, միջազգային կառույցի դիմելը, առհասարակ անհանգստանալը Տեղում և Արցախում տեղի ունեցածի վրա։
Նախագահը և մեր հարկերի հաշվին ապրող նրա ինստիտուտը այնքան պարապ և ամբարտավան են, որ մեր երկրում ամեն օր գրանցվող ողբերգությունների, կորուստների ֆոնին կոնյակ փորձելով են զբաղված ու այդ մասին առանց ամաչելու հրապարակավ հայտարարում են։