Ենթադրել, որ ՔՊ գյադաները գյադաներից մեկին պաշտոնանկ կանեն, մի քիչ միամիտ հույս կլինի
copy image url

Ենթադրել, որ ՔՊ գյադաները գյադաներից մեկին պաշտոնանկ կանեն, մի քիչ միամիտ հույս կլինի

Ներքին 2 տարի առաջ - 20:09 05-04-2023
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանում գործող ու իմ ճանաչած ամենաարհեստական կուսակցություններից մեկն է։ Հենց Նիկոլ Փաշինյանը դեռևս 2 կամ 3 տարի առաջ, հայտարարել էր, որ իրենց կուսակցություն են առանց «–իզմի», այսինքն՝ չունեն գաղափարախոսություն»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով կուսակցության ներսում վերջին շրջանում ընթացող որոշակի խմորումների թեմային։

«Նման կուսակցություն, որպես կանոն, չի լինում։ Երբ իրենք վերելքում էին, արտաքուստ երևում էին որպես հաղթական, մեկ ուժեղ թիմ և այլն։ Չնայած եթե անկեղծ լինենք, ապա հեղափոխություն, որպես այդպիսին, տեղի չի էլ ունեցել։ Եղել է մեկ մարդու ներկայացում։ Քանի դեռ իշխանությունը դեգրադացվում է, իրենց վարկանիշն ընկնում է, քանի թուլանում է Նիկոլ Փաշինյանի գործոնը որպես սոսնձող հանգամանք, հակասությունների դրսևորվում են»,- ասաց նա։

Սուրենյանցը հիշեց նաև ՔՊ կուսակցության վարչության ընտրության ժամանակ տեղի ունեցածը։

«ՔՊ կուսակցության վարչության ընտրության ժամանակ տեսանք, որ գզվռտոցն այն աստիճանի է հասնում, որ հանգեցրեց վարչության ընտրությունների կեղծման։ Այնպես էր որևէ զարմանալի բան չկա։ Երեկ Արսեն Թորոսյանին քննարկեցին, այսօր Ալեն Սիմոնյանին կքննարկեն։ Չնայած Ալեն Սիմոնյանին քննարկել պետք է, որովհետև միակ առաջնային մանդատ ունեցող ինստիտուտի ղեկավարը թքել է քաղաքացու վրա։ Դա անհետևանք մնալ չի կարող»,- ասաց նա։

Կուսակցության ներսում, ըստ Սուրենյանցի, առաջիկայում դեռևս ավելի են խորանալու հակասությունները։

«Դեռ ավելի հետաքրքիր պատմություններ են լինելու իշխանափոխությունից հետո։ Համոզված եմ, որ ՔՊ-ի այսօրվա աշխուժակները հերթ են կանգնելու քաղմասների մոտ՝ իրենց նախկին թիմակիցների դեմ խոսելու։ Այսինքն, այդ ամեն ինչն իրենց բարոյական նկարագրի մեջ է։ Մենք դեռ բազմաթիվ այլ բաներ ենք տեսնելու իրենց կատարմամբ»,- ասաց նա։

Այս համատեքստում Սուրենյանցը տեսակետ հայտնեց, որ Ալեն Սիմոնյանն իր արարքից հետո, այդուհանդերձ, չի պաշտոնազրկվի, բայց կդառնա ավելի կառավարելի Նիկոլ Փաշինյանի կողմից։

«Նրան պաշտոնանկ չեն անի, որովհետև Ալեն Սիմոնյանն իրենց հավաքական կերպարն է։ Որևէ քաղաքական խումբ չի հրաժարվում իր հավաքական կերպարից»,- ասաց նա։

Քաղաքագետը շատ բնական ու տրամաբանական է համարում այս ֆոնին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պահանջը՝ Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու մասով։

«Միակ առաջնային մանդատ ունեցող համապետական ինստիտուտն է ղեկավարում։ Եթե այդ առաջնային մանդատ ունեցող մարմնի ղեկավարը թքում է քաղաքացու վրա, իսկ այդպես բոլորս կարող ենք հասկանալ, որ թքել է մեզ վրա, այսինքն, մարդկանց վրա, որոնք այլ կարծիք ունեն, ապա ԱԺ հեղինակութունը փրկելու միակ ճանապարհը կլիներ այն, որ Ալեն Սիմոնյանը պաշտոնանկ արվեր։ Սակայն, ՄԻՊ-ի քննարկումներին Արթուր Հովհաննիսյանը քաղաքական բոսյակ կուրացիա էր անում այդ ՔՊ մի շարք ծերունի և երիտասարդ ավազակների վարքագիծը։ Այսինքն, ենթադրել, որ գյադաները գյադաներից մեկին պաշտոնանկ կանեն, մի քիչ միամիտ հույսեր կլինեն»,- ասաց նա։

Սուրենյանցի խոսքով՝ ՀՀ ԱԺ նախագահի կողմից նման գործելաոճով լիարժեքորեն հեղինակազրկվում է երկրի բարձրագույն մարմնի հեղինակությունը, որը կարող է հղի լինել բազմաթիվ վտանգներով։

«Եթե պետական կառույցներն արժեզրկվում են, թուլանում է մեր երկրի պաշտպանունակությունը, թուլանում է մեր երկրի անվտանգությունը, տուժում է միջազգային վարկն ու հեղինակությունը։ Դա կենսական խնդիր է։ Եթե Լևոն Տեր Պետրոսյանը դրան չարձագանքեր, ապա ինչի՞ն արձագանքի։ Հիմա երբ մենք, օրինակ, խոսում ենք, որ թշնամին առաջ է գալիս և այլն, դա նրա հետևանքն է, որ հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանը զբաղված է պետական համակարգը հետևողականորեն ջախջախելով»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում