Ադրբեջանցի «էկոակտիվիստների» միջամտության պատճառով հիվանդանոց տեղափոխված կանանցից երեքը դուրս են գրվել բուժհաստատությունից․ Արցախի ԱՆ
copy image url

Ադրբեջանցի «էկոակտիվիստների» միջամտության պատճառով հիվանդանոց տեղափոխված կանանցից երեքը դուրս են գրվել բուժհաստատությունից․ Արցախի ԱՆ

Ներքին 2 տարի առաջ - 12:05 05-04-2023
Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի «էկոակտիվիստների» միջամտության պատճառով հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից երեքը դուրս են գրվել բուժհաստատությունից։ Այս մասին ասված է ԱՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

«Երեկ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված հատվածում ադրբեջանցի այսպես կոչված «էկոակտիվիստների» միջամտության պատճառով 4 քաղաքացիներ (կանայք) ինքնազգացողության վատթարացման հետևանքով տեղափոխվել են ԱՀ Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»:

Քաղաքացիները գտնվում էին ծանր հոգեբանական և սթրեսային վիճակում, որոնցից երեքը ուշագնաց էին եղել: Բժիշկների կողմից ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն և երեքն արդեն դուրս են գրվել բուժհաստատությունից, իսկ մեկը մնում է բժիշկների հսկողության տակ», - ասված է հաղորդագրության մեջ: