Միասնական թեկնածու չի լինի․ խորհրդարանական ընդդիմության «խռխռոցը»
copy image url

Միասնական թեկնածու չի լինի․ խորհրդարանական ընդդիմության «խռխռոցը»

Ներքին 2 տարի առաջ - 10:57 02-04-2023
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը Երևանի քաղաքապետի ընտրություններում առանձին թեկնածուներ կառաջադրեն։ Oragir.News-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանը թեկնածուն «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն է, իսկ Ռոբերտ Քոչարյանինը՝ Անդրանիկ Թևանյանը։

Նշենք, որ տևական ժամանակ է՝ ՀՀ երրորդ նախագահի ու Վանեցյանի մեջ հակասություններ կան ու փոխադարձ անվստահություն։ Վանեցյանն համոզված է, որ մամուլում իր դեմ եղած նյութերը պատվիրում է Սերժ Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Անդրանիկ Թևանյանին, հիշեցնենք, որ նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին եղել է «Ար» հեռուստաընկերության լրատվական հաղորդման գլխավոր խմբագիրը, հեռուստաընկերության գործադիր տնօրենը, այնուհետև՝ Սամվել Բաբայանի՝ 2005 թ-ին հիմնած «Դաշինք» կուսակցության երկրորդ մարդն էր։

Ձեզ գուցե հետաքրքրի