Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք
copy image url

Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք

Ներքին 2 տարի առաջ - 14:04 01-04-2023
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռենտգեն հետազոտությամբ Մհեր Սահակյանի մոտ ախտորոշվել է աջ ձեռքի կոտրվածք (առանց տեղաշարժի): Այդ հանգամանքն ամբողջությամբ ու վերջնականապես հերքում է նախաքննության մարմնի նախնական վարկածն այն մասին, որ հարվածը հասցվել է ինչ-որ առարկայով»։

Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում ծեծկռտուք է տեղի ունեցել պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանի միջև, որից հետո Սահակյանին իրավապահները բերման են ենթարկել։

Ավելի ուշ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ ստանձնել է Սահակյանի պաշտպանությունը։