ԱԺ-ում վիճաբանել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը․ Սահակյանին իրավապահները բերման են ենթարկել
copy image url

ԱԺ-ում վիճաբանել են պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանն ու Մհեր Սահակյանը․ Սահակյանին իրավապահները բերման են ենթարկել

Ներքին 2 տարի առաջ - 13:12 31-03-2023
Սահակյանին իրավապահները բերման են ենթարկել Ազգային ժողովից քիչ առաջ իրավապահները տարել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նա պատմեց, որ պետաիրավական հանձնաժողովի նիստում Վլադիմիր Վարդանյանը սկսել է բարձր տոնայնությամբ խոսել։ «Մհերը կարգի հրավիրեց՝ պահանջելով ԱԺ-ում բարձր տոնով չխոսել։ Վլադիմիր Վարդանյանը տեղից կանգնեց ու ասաց․ «Ոնց կուզեմ՝ կխոսեմ», նա տեղից շարժվեց դեպի Մհերը, Մհերն էլ կանգնեց դրանից հետո իրավապահները տարան Մհերին»։

Նա հայտնեց, որ այս պահին Մհերը Սահակյանը ոստիկանության Արաբկիրի բաժնում է։

«Սա ուղղակի ամոթ է, Ազգային ժողովի ամոթն է։ Պատգամավորների մեջ ինչ ասես կարող է լինել, անգամ դեպք ունենք, երբ Վահագն Ալեքսանյանը բոլորի ներկայությամբ աքացի տվեց պատգամավոր Վահե Հակոբյանին , որից հետո նրան չձերբակալեցին ու չտարան բաժին։ Այդ փաստը բոլորիս աչքի առաջ է, իսկ այս դեպքում բազմությամբ եկել են ու Մհերին ձերբակալել են։ Արդյունքում, մենք ունենք այն, ինչ ունենք»։