Մարդու իրավունքների պաշտպանը չունի գործառույթ ընդդիմությունից իշխանությանը պաշտպանելու․ փաստաբան
copy image url

Մարդու իրավունքների պաշտպանը չունի գործառույթ ընդդիմությունից իշխանությանը պաշտպանելու․ փաստաբան

Միտք Ներքին 2 տարի առաջ - 13:15 30-03-2023
Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը սկսում և ավարտվում է, ուշադիր՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների պահպանմանը հետևելը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սոս Հակոբյանը։ Նա, մասնավորապես, գրե է․

«Շատերին հետաքրքրեց Պետրոսի և Էդգար Ղազարյանի Rec-ի թեման, դե որովհետև դա ավելի սկանդալային և «դեղին» թեմա է:))
Իրականում հարցազրույցում կարևորում եմ մեկ այլ՝ բովանդակային հարց. մեկ սխալ (համատարած) ընկալում, մեկնաբանում և դրա ճիշտ պարզաբանում Էդգար Ղազարյանի կողմից։

Այս սխալ ընկալումը բնության մեջ կա շատ վաղուցվանից, դրա մեջ էին մեղադրում նաև Թաթոյանին։ Եվ այսպես, ըստ այդ մեկնաբանության ՄԻՊ-ը պետք է պաշտպանի նաև իշխանության մարմիններին և պատգամավորներին ընդդիմության ինչ-որ ուժերից և մարդկանցից։ Սա տոտալ անգրագիտություն է և այս թեմայով իսկապես կա համատարած վերապատրաստումների կարիք։

Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը սկսում և ավարտվում է, ուշադիր՝ պետական, տեղական ինքնակառավարման մարմինների և պաշտոնատար անձանց կողմից մարդու իրավունքների պահպանմանը հետևելը։

Այլ կերպ ասած իշխանական պատգամավորին ՄԻՊ-ը կարող է պաշտպանել միայն մեկ դեպքում, եթե նույն իշխանությունները կամ ասենք քննչական մարմինները ապօրինի հետապնդեն այդ պատգամավորին։

Մարդու իրավունքների պաշտպանը չունի գործառույթ ընդդիմությունից իշխանությանը պաշտպանելու, նման միտք ասողներին պետք է օրենսդրորեն արգելել եթերային ժամանակ տրամադրելը։

Վերապատրաստումների երկրորդ թեման պետք է լինի հրապարակային հայտարարություններով անմեղության կանխավարկածի խախտման սահմանների ներկայացումը, բայց դա լրիվ այլ քննարկման առարկա է»։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի