Հակոբ Արշակյանի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստը
copy image url

Հակոբ Արշակյանի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԽՎ մշտական հանձնաժողովի նիստը

Ներքին 2 տարի առաջ - 10:00 30-03-2023
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի նախագահությամբ մարտի 29-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի եւ միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի նիստը: Այս մասին հաղորդում են ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի ու հաղորդակցության վարչությունից։

Ի թիվս այլ հարցերի՝ հանձնաժողովի օրակարգում ընդգրկված է եղել 2022 թվականի դեկտեմբերի 14-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ հարուցելու վերաբերյալ հայտարարությունը:

Այս հարցի կապակցությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակմանը եւ դրա հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում նա կարեւորել է Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ եւ շուտափույթ իրականացման հրամայականը:

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցություն քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշել է, որ Ադրբեջանը ոչ միայն խախտում է եռակողմ պայմանավորվածությունները, այլեւ նոր պահանջներ է հնչեցնում, վտանգում ՀԱՊԿ անդամ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Ադրբեջանի սպառնալիքներն ուղեկցվում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սադրանքներով, կան զոհեր:

Նույն օրը տեղի են ունեցել նաեւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության եւ անվտանգության ու սոցիալ-տնտեսական եւ իրավական հարցերի մշտական հանձնաժողովների նիստերը: Քննարկվել են վերոնշյալ հանձնաժողովների կողմից մշակվող մոդելային իրավական փաստաթղթերի նախագծերը:

ՀԱՊԿ ԽՎ հանձնաժողովները որոշումներ են ընդունել «Տիեզերքում սպառազինությունների մրցավազքի կանխման» ու «Երեխաների եւ երիտասարդների շրջանում թմրանյութերի օգտագործման կանխարգելման» վերաբերյալ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի հայտարարությունների նախագծերն ուղարկել ՀԱՊԿ անդամ պետությունների խորհրդարաններ՝ կարծիք եւ առաջարկություններ ստանալու նպատակով:

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում