Երբ Արցախը Ադրբեջանի հետ բանակցի ուղիղ, դրանով կկարողանանք կանխել ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիան
copy image url

Երբ Արցախը Ադրբեջանի հետ բանակցի ուղիղ, դրանով կկարողանանք կանխել ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիան

Ներքին 2 տարի առաջ - 00:48 29-03-2023
«Ադրբեջանն էլ ի՞նչ պետք է աներ ՀՀ ինքնիշխան տարածքի հետ, որպեսզի ՀԱՊԿ-ն համապատասխան արձագանք ունենար, հակառակը՝ մենք փորձել ենք ժամանակին մի քանի առիթներով, երբ եղան Սև լճի դեպքերը, երբ եղան Իշխանասարի դեպքերը, Ջերմուկի կամ Ներքին Հանդի դեպքերը, այսինքն՝ երբ Ադրբեջանը մտել էր ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններ, ՀԱՊԿ-ն չի արձագանքում, ու հիմա խոսում են, որ մենք դիտորդներ ենք ուղարկում» -Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց լրագրող Թաթուլ Հակոբյանը։

Հակոբյանի կարծիքով՝ դա ևս մի քայլ է, որ ՌԴ-ն իր պարտավորությունները չկատարելը պայմանավորում է գործող իշխանություններով․ «Մենք ներուժ ու այլընտրանք այս պահին չունենք, եթե խոսում ենք դրա մասին, ապա պետք է մի բան շեշտել, որ եթե խոսում ենք ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին, ապա պետք չէ և՛ Երանից և՛ Մոսկվայից լարել ու թունավորել առանց այն էլ վատ հարաբերությունները»։

Անդրադառնալով Արցախի հարցին՝ ասաց. «Մի քանի հանդիպում Արցախը մերժել է, որտեղ քննարկվելու էին ճանապարհների ապօրինի շրջափակմանը վերջ տալու, գազատարը բացելու և Կաշենի հանքավայրի բացելու վերաբերյալ, բայց Ադրբեջանը դա ներկայացնում է ինտեգրացիոն գործընթաց, ուղղակի մեժելու դեպքում՝ Արցախի մեր իշխանությունները պետք է գիտակցեն, որ մերժելը կարող է շատ ավելի վատ հեսևանքներ ունենալ, Արցախի իշխանությունները, բանակցելով Ադրբեջանի հետ, ՀՀ-ին օգնում են և Ադրբեջանին զրկում են Հայաստանի նկատմամբ նոր ռազմական ագրեսիա իրականացնելուց»։