Մարտի 25-ից Ադրբեջանի առաջխաղացման հետևանքով Ստեփանակերտը Շուշիի 4 գյուղերին կապող Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհն անվտանգության նկատառումներով
փակ է:
Ադրբեջանցիները հատել են արցախա-ադրբեջանական զորքերի շփման գիծը և վերահսկողություն հաստատել առաջնագծի կարևոր հանգույցներից մեկի նկատմամբ, ինչը 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ևս մեկ կոպիտ խախտում է:
Oragir.News-ը մայրաքաղաքում քաղաքացիներից հարցրեց՝ արդյո՞ք տեղյակ են դեպքի մասին, ինչպե՞ս են գնահատում իրավիճակը և ի՞նչ պետք է անենք արցախցիներին օգնելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։