Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ. Արցախի ՊԲ
copy image url

Ադրբեջանի ԶՈւ-ն փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ. Արցախի ՊԲ

Ներքին 2 տարի առաջ - 11:58 27-03-2023
Ս.թ. մարտի 27֊ին`ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։

Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Այս մասին հաղորդում է Արցախի ՊԲ-ն: