Արդարադատության նախարարությունը գրանցել է Ռուս Ուղղափառ եկեղեցու երևանահայոց թեմը
copy image url

Արդարադատության նախարարությունը գրանցել է Ռուս Ուղղափառ եկեղեցու երևանահայոց թեմը

Ներքին 2 տարի առաջ - 15:12 25-03-2023
ՀՀ արդարադատության նախարարությունը գրանցել է Ռուս Ուղղափառ եկեղեցու երևանահայոց թեմը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Տելեգրամ»-ի իր ալիքում այս մասին հայտնել է Ռուսական Ուղղափառ եկեղեցու եպիսկոպոս մետրոպոլիտ Լեոնիդը և հրապարակել համապատասխան փաստաթուղթը։

«Մի քանի տարի շարունակ գնում էինք դրան ՝ բծախնդրորեն համաձայնեցնելով հայկական օրենսդրության և մեր եկեղեցու կանոնների ու դրույթների իրավական մանրամասները, պահանջները։ Թեմի կանոնադրությունը մշակվել և հաստատվել է ՀՀ գործող օրենսդրության շրջանակներում ՝ Ռուս Ուղղափառ եկեղեցու շահերի լիարժեք պահպանմամբ:

Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատանը և անձամբ դեսպան Սերգեյ Կոպիրկինին և Մոսկվայի պատրիարքարանի իրավաբանական բաժնի ղեկավարին աջակցության համար»,- գրել է մետրոպոլիտ Լեոնիդը։

Ամենից շատ դիտված