Ադրբեջանն ասում է՝ կապիտուլյացիայի ենթարկվեք կա՛մ պատերազմով, կա՛մ փաստաթուղթ ստորագրելով
copy image url

Ադրբեջանն ասում է՝ կապիտուլյացիայի ենթարկվեք կա՛մ պատերազմով, կա՛մ փաստաթուղթ ստորագրելով

Ներքին 2 տարի առաջ - 13:38 24-03-2023
Հրապարակված տեղեկությունները հիմք չեն տալիս կիսելու Բլինքենի ու Փաշինյանի լավատեսությունը։

Oragir.News-ի հետ զրույցում այս մասն ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով խաղաղության պայմանագիր կկնքեն։

«Բայց, գուցե Բլինքենն ինչ-որ ինֆորմացիա ունի, որին մենք չենք տիրապետում։ Այդ տարբերակն էլ չբացառենք։ Ամեն դեպքում, ես մնում եմ այն կարծիքին, որ եղած հակասություններն ու Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունն այնքան խորն են, որ այս պահին իրատեսական չէ խոսել խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորության մասին»,- ասաց նա։

Ըստ քաղաքագետի՝ բոլորին հատնի է «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ ադրբեջանական կողմից պատկերացումները, որոնք այդ երկրի ղեկավարը վերջերս նաև շատ բացահայտ հայտարարեց։

«Ադրբեջանը հիմա շատ պարզ ասում է, որ պետք է կապիտուլյացիայի ենթարկվեք կամ պատերազմով, կամ փաստաթուղթ ստորագրելով։ Ադրբեջանի ուզածը դա է։ Այդ մասին Ալիևը Թալիշում շատ բացահայտ ասաց՝ մեկ շաբաթ առաջ։ Բնականաբար, դա մեզ համար ընդունելի չէ»,- ասաց նա։

Այս ֆոնին հայկական կողմից միջազգային ճնշման գործիքներ ստեղծելու հնարավորությունները սահմանափակ է համարում՝ հիշեցնելով Ռուսաստան- Արևմուտք գլոբալ հակադրությունը։

«Այս պարագայում չդադարող բանակցություններով պետք է փորձել կանխենք նոր էսկալացիան։ Բայց դա չի նշանակում, որ ես իրատեսական եմ համարում խաղաղության պայմանագրի ստորագրումը»,- ասաց նա։

Ձեզ գուցե հետաքրքրի